Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 13:47 03-03-2026

Վրաստանի իշխանությունները կաշառք են ուզում մեր բեռնատարների վարորդներից. Դանիելյանը՝ Պապոյանին

«Պարո՛ն Պապոյան, հուսով եմ՝ տեղյակ եք, որ բեռնափոխադրողները ամիսներով լուրջ խնդրի առաջ են կանգնում: Տնտեսվարողները ահազանգում են, որ Վրաստանի իշխանությունները շատ դեպքերում բեռների անխոչընդոտ տեղափոխումը լուծում են որոշակի նյութական շահագրգռվածության՝ կաշառքի դիմաց: Դուք այդպիսի տեղեկություն ունե՞ք և ե՞րբ պետք է այս հարցերը լուծվեն», - Գառնիկ Դանիելյանը հարցն ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:

Վերջինս պատասխանեց՝ երկրում միակ մարդն է, որ այդ հարցով դիմել է իրավապահներին, սակայն տեղեկությունն այդպես էլ չի հաստատվել. տեղեկությունը հայտնողներից ոչ մեկը իրավապահներին չի հաստատել այն:

Գառնիկ Դանիելյանը նախարարին առաջարկեց հանդիպում կազմակերպել այդ տեղեկությունը հայտնողների հետ, ինքը նրանց հետ կգա ու կփորձեն պարզել՝ ճիշտ է այն, թե ոչ:

Դանիելյանը նաև նշեց, որ հնարավոր է՝ այդ մարդիկ վախենում են հետագայում լրացուցիչ խնդիրներ ունենալ, դրա համար էլ չեն հաստատում իրենց իսկ հայտնա տեղեկությունը:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև