Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:15 02-03-2026

Խանութները փակ են, մարդիկ՝ վախեցած. ինչ է կատարվում Դուբայում

Հայտնի բլոգեր Անահիտ Խաչատրյանը սոցիալական ցանցերի իր էջերում պատմել է, որ Դուբայից վերադառնալիս հայտնվել է անելանելի իրավիճակում։

ԱՄՆ-Իրան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, ինչի հետևանքով բազմաթիվ ուղևորներ, այդ թվում՝ Անահիտը, մնացել են ԱՄԷ-ում։

Բլոգերը հետևորդների հետ կիսվել է կադրերով՝ ներկայացնելով քաղաքում տիրող իրավիճակը։ Ըստ նրա՝ մարդկանց շրջանում վախի մթնոլորտ է զգացվում, խանութների մեծ մասը փակ է, իսկ փողոցները մարդաշատ չեն։

«Բոլորը վախեցած են, շատ տեղեր փակ են, բայց ես փորձում եմ չվհատվել»,- նշել է Անահիտը։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ բլոգերը փորձում է պահպանել լավատեսությունը։ Նա պատմել է, որ հյուրանոցում, որտեղ ինքն է բնակվում, շատ հայեր կան։ Անահիտը ծանոթացել է հայրենակիցների հետ, նրանք միասին զբոսնում են հյուրանոցի տարածքում և զրուցում՝ փորձելով թեթևացնել լարվածությունը։

Իր վերջին հոլովակում Անահիտը հույս է հայտնել, որ թռիչքները շուտով կվերականգնվեն, և ինքը հնարավորություն կունենա վերադառնալու տուն։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև