Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 23:15 28-02-2026

Ես Հայաստանի թեկնածուն եմ. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում, Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն։

Եվ այո’, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։

Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի որ անկյունում էլ լինի, նայելու են՝ որպես մեր մարդը, մեր տղեն։

Այո, Հայաստանը նույնպես ունի իր թեկնածուն։

Ես Հայաստանի թեկնածուն եմ։

Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր սեփական երկրի շահերով»։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին