Ներքին 7 ամիս առաջ - 14:19 24-02-2026

Ախթալայի գործադուլին մարզպետն է խառնվել. չեմ հավատում, որ կկատարեն իրենց խոսքը․ Փահլևանյան

«Որպես միջնորդ խառնվեց մարզպետը։ Հրավիրեց մեր տղեքին, ես դիտավորյալ չգնացի։ Պայմանների բանավոր համաձայնեցումից հետո աշխատակիցները դուրս են եկել աշխատանքի։ Հիմա պետք է կոլեկտիվ պայմանագրի կետերը 15 օրվա ընթացքում ձևակերպվեն գրավոր»,-Oragir.News-ի զրույցում ասաց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը:

Միաժամանակ Փահլևանյանը կասկած է հայտնել, որ գործատուն ամբողջությամբ կկատարի իր խոստումները՝ նշելով, որ պատրաստվում է անձամբ հետևել գործընթացին։

«Ես չեմ հավատում, որ իրենք կկատարեն իրենց խոսքը։ Այո, բանավոր ասել են, որ կանեն, բայց պետք է տեսնենք՝ գործնականում ինչ կլինի»,- ընդգծեց նա։

Նա նաև հավելել է, որ աշխատակիցների հիմնական նպատակն այն է, որպեսզի կոմբինատը չփակվի, քանի որ դա սոցիալական լուրջ հետևանքներ կունենա։ Փահլևանյանի խոսքով՝ առաջիկա օրերին պարզ կդառնա, թե արդյոք ձեռքբերված պայմանավորվածությունները կվերածվեն գրավոր և գործնական արդյունքի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակից գործադուլ է իրականացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքի անմարդկային պայմանների շուրջ առաջացած խնդիրների լուծում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին