Ներքին 7 ամիս առաջ - 11:28 24-02-2026

Ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. Նարեկ Կարապետյան

Հիմնական փոփոխությունը, որ ուզում ենք առաջարկենք՝ գներն են, քանի-որ դեղերն առաջին ու միակ ուղղություններից է, որ ավելի առաջնային է, քան հացն ու սնունդը: Այս մասին դեղագործների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Հայաստանում՝ միջինից բարձր տարիքով մարդկանց բյուջեում բավական նշանակալի դեր է ունենում դեղերի գները: Մոտավորապես 25 տոկոսը ընտանեկան բյուջեի դեղերի վրա է գնում: Այս պահին մեր երկրում կա գրանցված մոտ 3,700 դեղ, իսկ հարևան Վրաստանում՝ գերազանցել է 8,000-ը:

Դա խոսում է նրա մասին, որ Հայաստանի գրանցման համակարգը ունի խնդրահարույց կետ, երկրորդը՝ կենտրոնացված գնումներն են: Այն, ինչ Հայաստանում չի արտադրվում, պետությունը հնարավորություն կտա բանակցել ամբողջ երկրի քանակի համար մեծ ընկերությունների հետ:

Երրորդը՝ հայկական արտադրությունն է ու ջեներիկների խթանումը: Այլընտրանքային ջեներիկներով հնարավոր լինի հայկականացնել սպառումը»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի