Ուղիղ եթեր
Մամուլ 6 ամիս առաջ - 08:39 07-04-2026

Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։

Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման ու խնամքի ծախսերը։

Կառավարական առանձնատների տարածքը ներառում է 15 հազար քմ (1.5 հա) ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, 22.4 հա հողատարածք և 290.8 քմ բնակտարածքով քոթեջներ։

Կառավարական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետն` իրենց ընտանիքներով, պաշտոնավարման ժամանակահատվածում, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ