Ներքին 7 ամիս առաջ - 15:18 21-02-2026

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին ողջ հանրապետության տարածքում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-26-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում`

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին