Մամուլ 5 ամիս առաջ - 08:35 19-02-2026

Ով կփոխարինի Հրայր Թովմասյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրեր առաջ դադարեցվեցին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Սա նշանակում է, որ բարձր դատարանում դատավորի թափուր տեղ կա։ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթն այժմ ՀՀ նախագահինն է։ Տեղեկություններ կան, որ պետության թիվ մեկ տուրիստն այդ պաշտոնում դիտարկում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին, որի հետ ճանապարհ է անցել ՀԱԿ-ում եղած տարիներին։ Տիգրան Եգորյանն ու նրա կինը` Լուսինե Հակոբյանը, նաեւ այս իշխանությունների հետ սերտ կապեր ունեն: Եգորյանը նաեւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է: Պարզ է, որ որոշումը կայացվելու է Փաշինյանի կաբինետում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի