Ներքին 7 ամիս առաջ - 23:05 18-02-2026

Երբեք պետք չէ հուսալքվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը. նրա ազատությունը տեսնելու ենք․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Արցախը եղել է, կա և կլինի։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի»։

Ռուբեն Վարդանյանի բարձր, արժանապատիվ կեցվածքը Բաքվի դատարանում ինձ հիշեցրեց Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը» պատմվածքի բանտում գտնվող հերոսին։ Բանտում նա դիմանում է անասելի տանջանքների։

Նրան զսպաշապիկ են հագցնում(ցավ պատճառելու դաժանագույն միջոց), իսկ նա կարողանում է ինքն իրեն հասցնել կատարելության, հոգին անջատել մարմնից և սավառնել տարբեր աշխարհներ։

Ռուբեն Վարդանյանը հայ մարդու կատարելության օրինակ է և ժամանակի ընթացքում մենք նրա կարիքը ավելի ու ավելի շատ ենք զգալու։ Երբեք պետք չէ հուսալքվել, վհատվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը։ Նրա ազատությունը մենք տեսնելու ենք»։

Ամենից շատ դիտված