Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության դեմքն է․ Ռուբեն Մելիքյան

Խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:31 22-02-2023
ԲԴԽ-ն այսօր շարունակում էր քննարկել դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության հերթական միջնորդությունը։

Ռուբեն Մելիքյանը, ով ստանձնել էր դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը, եզրափակիչ խոսքում ասաց, որ պետք է ապահովել դատավորների խոսքի ազատությունը։

«Եթե անգամ դիտարկվի, որ ինչ-որ դեպքերում ներկայացված չորս դրվագներից թեկուզ մեկում քննադատությունը կարող է ընկալվել, որպես ԲԴԽ-ի հետ կապված, ապա այստեղ մենք գործ ունենք դատավորին առնչվող հարցի հետ կապված թույլատրելի կարծիք հայտնելու հետ»։

Ըստ Մելիքյանի՝ գոյություն ունի խոսքի ազատության հետ կապված արժեք, որը Սահմանադրության ամենակարևոր և ամենաֆունդամենտալ երևույթներից մեկն է։ «Խոսքի ազատությունն այն է, որը, ըստ էության, ժողովրդավարական հասարակության դեմքն է, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել որևէ ժողովրդավարական հասարակություն։ Եթե մենք ընտրության հնարավորություն ունենք խոսքի ազատությունը սահմանափակելու-չսահմանափակելու, իսկ այս որոշումը միայն Զարուհի Նախշքարյանին չի վերաբերելու, այն նաև վերաբերելու է, ըստ էության, բոլոր դատավորներին, կարող են իրենց կարծիքը որոշեն կամ չորոշեն հայտնել տարբեր հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ, մենք դրանով կանոն ենք սահմանում։ Մեր պատկերացմամբ ավելի քիչ վնաս տվող տարբերակն այն է, երբ պաշտպանվի խոսքի ազատությունը, այլ ոչ թե պաշտպանվի նույնպես կարևոր արժեք, այն որ չքննադատվեն դատավորների կողմից դատական ակտերը, բայց այն կողմից, որը հանրության աչքերին կարող է դիտվել որպես ինչ որ առումով նաև կողմ, որովհետև այդ ակտը նաև վերաբերվել է հենց իրեն»,- իր խոսքը եզրափակեց Ռուբեն Դատարանը։

Նիստը համարվեց ավարտված։ Խորհուրդը որոշումը հրապարակի 2023 թվականի փետրվարի 27-ին, ժամը 17:30ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը