Շատ ցածր են մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը. պիտի բարձրացնենք. Ավինյան
«Մենք 2023 թվականին բարձրացրել ենք մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերը, բայց սկզբնականները այնքան ցածր են, կարծում եմ՝ այս տարի կրկին պիտի անդրադառնանք նրանց աշխատավարձերին:
Սա, իհարկե, էական ֆինանսական բեռ է ավելացնում բյուջեի վրա, բայց այն հարցն է, որ պիտի անպայման լուծենք», - նիստի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը: