Ներքին 8 ամիս առաջ - 13:19 27-01-2026

Թոշակները պետք է բարձրացնենք առնվազն հիսուն տոկոսով․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը գրում է․

«Հարգելի քաղաքացիներ, սիրելի թոշակառուներ։

Երկու օր առաջ ես կատարել էի գրառում Դիլիջանցի Նարինեի նամակի մասին։ Նամակագիր աղջիկը պատմել էր իր տատիկի, նրա թոշակի, դժվարություններով լի առօրյայի մասին։ Գրառումը ֆանտաստիկ տարածում ունեցավ։ Երկու օրվա ընթացքում 329000 մարդ կարդացել էր այն, շատ շատերը տարածել էին այն իրենց էջերում։ Բոլորը դրսևորել էին Խիղճ, համերաշխություն, օգնելու ցանկություն։

Գրառումը տարածած իմ ընկեր Վահե Դարբինյանը ստացել է նամակ համարյա նույն բովանդակությամբ, որտեղ ինձ շնորհակալություն էին հայտնել թոշակառուների խնդիրների շուրջ ամենօրյա աշխատանքի համար։

Հարգելի ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ ձեր վերաբերմունքից և քաղաքացիական բարձր գիտակցությունից։

Իմ կողմից ավելացնել միայն երկու բան։

1. Նարինեի հետ հանդիպել եմ արդեն և որոշ հարցեր կարգավորվել են։
2. Մեր աշխատանքները շարունակվելու են։ Թոշակները պետք է բարձրացնենք առնվազն հիսուն տոկոսով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու