Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:15 16-02-2026

Ալենը պարզապես զրպարտում է. Ռուբեն Մելիքյան

Ալենը օտարերկրյա մի լրատվամիջոցում խոսել է այն մասին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, մեղա՜, մեղա՜, մանկապղծության մեջ են «թաթախված» (բառացի՝ «погрязли в этих ситуациях»): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

Դա ահավորագույն մեղադրանք է։ Ավելի ահավոր բան ես ուղղակի չեմ պատկերացնում, քան մանկապղծությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ո՛ր պատիժը կարող է թեկուզ մի քիչ արդար լինել այդ զազրելիագույն հանցանքի համար։ Ընդ որում, նման ծանրագույն մեղադրանք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից լսելիս՝ ցանկացած անկողմնակալ մեկը, օրինակ՝ այդ օտարերկրյա լրատվամիջոցի ունկնդիրը, հավանաբար զզվանքով է լցվել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ։

Մինչդեռ մեր Մայր Եկեղեցու 11 նվիրապետներից որևէ մեկին առաջադրված շինծու մեղադրանքները անգամ մոտ էլ չեն մեղա՜, մեղա՜, մանկապղծությանը. կիլոմետրերո՛վ են հեռու։ Պարզ է, չէ՞ – եթե նման փաստ լիներ, ապա այն հիմա վաղուց ներկայացված կլիներ ֆեյսբուքներում, մամլո հաղորդագրություններում, Պետրոսի տաղավարներում։ Անգամ սառնարանը բացեինք՝ դրա մասին կխոսեր։

Հետևաբար նման փաստ գոյություն չունի ու հետևաբար ալենը պարզապես զրպարտում է։ Ավելին, սա զրպարտություն է, որն արդե՛ն անուղղելի վնաս է հասցրել մեր Մայր Եկեղեցու ու հետևաբար մեր ողջ ազգի հեղինակությանը կոնկրետ երկրում։

Բացի զրպարտություն լինելուց, ալենի խոսքը, ըստ իս, նաև կոնկրետ հանցակազմ է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի ներքո. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ (…) կրոնով, (…) անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, (…) կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։

Կարճ ասած, սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում։

ՀԳ. Մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքներում բարձրաստիճան նիկոլականներն ամեն օր նորանոր կարմիր գծեր են հատում։ Ընդ որում, հատում են նաև այնպիսի կարմիր գծեր, որոնց գոյության մասին անգամ չէինք էլ մտածել, որովհետև դրանք հատելու պիղծ գաղափարն անգամ մեր թշնամիների՛ մտքով չի անցել։

ՀԳ-2. Մի շարք հին ազգերի օրենքներում, այդ թվում՝ Գոշի դատաստանագրքում կա սկզբունք, ըստ որի՝ սուտ մեղադրանք ներկայացնողը պետք է պատժվի այն նույն պատժով, որը ենթակա էր կիրառման սուտ մեղադրանքի զոհի հանդեպ։ Նոր եմ հասկանում, թե ի՜նչ աստիճան արդար սկզբունք է։

ՀԳ-3. Իմ դիտած ամենատպավորիչ ֆիլմերից մեկը 2012թ-ի դանիական «Որս» (The Hunt) ֆիլմն է՝ մանկապծության կեղծ մեղադրանքի մասին։ Այդ ֆիլմը դիտելուց հետո բոլոր հանցանքներից երկրորդ ամենածանրը համարում եմ հենց մանկապծության կեղծ մեղադրանքը։ Դե առաջինն իհարկե մանկապղծությունն է ինքնին։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում