Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 19:50 13-02-2026

ՀՀ Սահմանադրությամբ՝ 2-րդ, նաև 3-րդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու. Փաշինյան

ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ, նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու լինելու հանգամանքին:

«ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, սակայն ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածուին, ապա ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ 2–րդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում` նաև 3–րդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ միայն պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու»,– ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված