Ներքին Միտք 3 ամիս առաջ - 09:25 12-02-2026

Ով է պատասխանատու 13-ամյա տղայի դաժան ծեծի պատմության մեջ

Անպատասխանատվությունն ու ատելության մթնոլորտը նոր սարսափելի պատկերների պատճառ են դառնում։

Փետրվարի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ քիչ անց երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 13-ամյա Ալիկ Հ.-ն է, նա դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի այն դպրոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ո՞վ է այս սարսափելիության պատասխանատուն։

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այս սարսափելի արարքի առաջին պատասխանատուն ՔՊ-ական իշխանություններն են։ Նրանք իրենց վերընտրվելու առաջնահերթությամբ տարված, շարունակում են ատելություն գեներացնել, այն ուղղելով հիմնականում իրենց ընդդիմախոսների դեմ։ Սակայն ատելությունը տարածվում է ամբողջ ժողովրդի վրա։ Ժողովրդի մի մեծ հատված կարծում է, թե ՔՊ-ականների ատելությունն իրեն է ուղղված։ Ատելության խոսքն այրված տերևներից առաջացած թանձր ծխի պես մնում է օդում։ Ու այն նստում է նաև երեխաների թոքերում։ Հետո արտահայտվում այսպիսի սարսափելի արարքներում։

Հաջորդ պատասխանատուն դպրոցն է։ Ինչքա՞ն բարձիթողի պետք է լինի դպրոցում կարգուկանոնը, որ դպրոցի տարածքում 13 տարեկանին դաժան ծեծի ենթարկեն, հասցնեն մահամերձ վիճակի։ Ի՞նչ անտարբերություն պետք է ցուցաբերեն մանկավարժները երեխաների կրթության, դաստիարակության գործում, որ աշակերտները միմյանց այսպես թշնամաբար վերաբերվեն։

Եվ երրորդ պատասխանատուն երեխաների ընտանիքի մեծերն են, ծնողները։ Ի՞նչ կարգի սխալ դաստիարակություն պետք է ստացած լինեն այն երեխաները, որոնք 13 տարեկան տղային այդպես դաժան ծեծի ենթարկեն։

Կարելի է ակնկալել, որ առաջիկայում ժողովրդից պետք է ներողություն խնդրեն այն երեխաների ծնողները, որոնք դաժան ծեծի են ենթարկել 13-ամյա տղային։ Ու դրանից հետո ավելի ուշադիր լինեն, որ իրենց երեխաները այդպիսի անմարդկային բաներ չանեն։

Այնուհետև պետք է ներողություն խնդրեն դպրոցի ղեկավարները՝ տնօրենը, ուսմասվարը, դասղեկը, այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են երեխաների կրթության, դաստիարակության, կարգուկանոնի համար։ Եթե նրանք մեղքի զգացում ունենան, ապա հրաժարական կտան։

Լոռու մարզպետը, ՏԻՄ ղեկավարը պետք է նկատողություն ստանան կամ այլ վարչական պատժի ենթարկվեն։ Նրանք նույնպես կարող են հրաժարական տալ՝ ժողովրդին հուսադրելով, որ ընդունում են իրենց սխալը, բացթողումը, մեղքը։ Գուցե այս հրաժարականները սթափեցնեն մյուսներին, որ ավելի ուշադիր լինեն իրենց դիրքերում։

Վերջապես նախարար Ժաննա Անդրեասյանը, կրթության պատասխանատուները գուցե այնպիսի նորմեր ու հայեցակարգեր մշակեն, որ այսպիսի սարսափելի արարքները բացառվեն։ Նիկոլ Փաշինյանն ու նրան ձայնակցողներն ամեն առիթով հիշեցնում են, որ խաղաղություն է հաստատվել, մեր երեխաները չեն զոհվում։ Սակայն 13-ամյա երեխան դաժան ծեծի են ենթարկվում ու մահամերձ տեղափոխվում հիվանդանոց։ Ծնողի համար ի՞նչ տարբերություն՝ իր երեխան սահմանին է վիրավորվում, թե՞ դպրոցի բակում։ Այս սարսարփելի զուգահեռը արժեզրկում է խաղաղության մասին ամբողջ խոսույթը։

Կարճ ասած՝ 13-ամյա տղայի դաժան ծեծի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ՔՊ-ականների տարածած ատելությունը, ԿԳՄՍՆ-ն՝ ոչ համարժեք քաղաքականությամբ, դպրոցի ղեկավարն ու ուսուցիչները՝ սխալ կազմակերպված կրթությամբ ու բարձիթողի վիճակով, և իհարկե՝ ծնողներն իրենց սխալ, անմարդկային դաստիարակությամբ։ Հարցն այն է, թե նրանք այս սարսափելի պատմությունից դաս կքաղե՞ն, թե՞ պետք է ավելի աղետալի բաներ լինեն՝ նոր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել