Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:57 09-02-2026

Բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ից․ Երևանում ձյունը հալեց, խնդիրները՝ եռապատկվեցին

Երևանի ճանապարհների աղետալի վիճակի համար քաղաքային իշխանությունները մեղավոր են համարում բոլորին՝ քաղաքացիներին, եղանակային պայմանները, ձյունն ու անձրևը, բայց ոչ երբեք իրենց։

Մինչդեռ հենց քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների վերահսկողությունը՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան․ նշում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Որպես օրինակ՝ Աղեկյանը մատնանշում է Տիգրան Մեծի պողոտայում իրականացված աշխատանքները, ինչը կատարվել է անորակ ու տգեղ կարկատաններով, որոնք ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև ավելի են վատթարացնում իրավիճակը։

«Այս տարվա ավազն ու աղը սև ցեխի է վերածվում։ Ավելի լավ է սառույցի վրայով քայլես, քան այդ կեղտի միջով»,– ասում է Մայր Հայաստան դաշինքի անդամը՝ հավելելով, որ այդ ցեխը փոշու է վերածվում, վնասում մեքենաները և մարդկանց կոշիկների հետ տեղափոխվում շենքեր ու հիմնարկներ։

Սոնա Աղեկյանի համոզմամբ՝ քաղաքապետարանը գործում է կարճաժամկետ մտածելակերպով՝ առանց հաշվի առնելու հետևանքները։

Աղեկյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ առաջնահերթությունը ոչ թե որակյալ աշխատանքն է, այլ գումարների յուրացումը տարբեր ծրագրերի և պայմանագրերի միջոցով։ Քննադատների պնդմամբ, խնդիրը ոչ միայն շինարարական աշխատանքների որակն է, այլև դրանց իրականացման ընթացքում վերահսկողության գրեթե լիակատար բացակայությունը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման