Ներքին 7 ամիս առաջ - 18:36 09-02-2026

Նարեկ Սամսոնյանին վիրահատել են․ փաստաբան

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրան հունվարի 23-ին կալանավայրից հերթական անգամ տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նա հացադուլ էր իրականացնում՝ այդպիսով պայքարելով իր դեմ ընտրված խափանման միջոցի դեմ։ Հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սամսոնյանին նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։

«Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։ Թրենդից հետ չմնալով՝ ե՛ս էլ դիմեմ փոխնախագահ Վենսին` բարի գալուստ Հայաստան՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»,- նշել է փաստաբանը։