Արտաքին 7 ամիս առաջ - 17:54 07-02-2026

Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Իսրայելի ագրեսիայի հարցը Պաղեստինի հանդեպ ռազմավարական նշանակություն ունի ողջ Միջին Արևելքի ապագայի համար, և Թել Ավիվի նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

«Պաղեստինի հարցը ռազմավարական բնույթ ունի և վերաբերում է տարածաշրջանի (Միջին Արևելք) ապագային և աշխարհի հարթության վրա գործող կանոններին:

Մենք կոչ ենք անում կիրառել համապարփակ, նպատակային պատժամիջոցներ Իսրայելի նկատմամբ, ներառյալ՝ զենքի մատակարարումների անմիջական արգելքը, ռազմական և հետախուզական համագործակցության դադարեցումը, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումների իրականացումը և առևտրային գործարքների արգելքը», — հայտարարել է նախարարն իր ելույթում՝ մասնակցելով Al-Jazeera հետազոտական կենտրոնի 17-րդ ֆորումին՝ «Պաղեստինի հարցն ու տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը ձևավորվող բազմաքաղաքակրթական աշխարհի համատեքստում»։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»