Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:12 04-01-2023

Genocide Watch-ն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և օգնել Արցախին

Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։ Այս մասին ասվում է Genocide Watch կազմակերպություն թվիթերի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին.
1) գործի դնել 907-րդ բաժինը և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն այդ երկրին։
2) կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և այլ կիրառելի իրավական գործիքներ:
3) մարդասիրական ճգնաժամից տառապող 120 հազար հայերին շտապ օգնություն ուղարկել»,- նշված է գրառման մեջ


Genocide Watch-ը ցեղասպանության դեմ հանդես եկող դաշինքի համակարգողն է, որը հիմնվել է 1999 թվականին: Genocide Watch-ը ներառում է աշխարհի ավելի քան 75 կազմակերպություն: Genocide Watch-ը կազմակերպությունների առաջին կոալիցիան է, որը լիովին կենտրոնացած է ցեղասպանության կանխարգելման վրա:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ