Մամուլ 5 ամիս առաջ - 07:40 06-02-2026

ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության գրեթե ամեն նիստի ժամանակ կամ նախաձեռնող նիստերին Նիկոլ Փաշինյանը ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հետ կապված նոր առաջարկ է անում։ Իսկ ՔՊ-ականներն էլ, բնականաբար, համաձայնվում են՝ ելք չունեն։

Իշխանականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում են, որ Փաշինյանն այնպես է իրավիճակը լարել, որ ոչ մի ՔՊ-ական պատկերացում չունի, թե իրեն հունիսի 7-ից հետո ինչ ապագա է սպասվում։

Հիմա էլ նոր քվեաթերթիկի տարբերակ են որոշում ՔՊ-ականները, որով, ըստ Փաշինյանի, պետք է թափանցիկ ընտրություններ կազմակերպեն կուսակցության ներսում։

«Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ականները բողոքում են նաև ֆեյսբուքյան տարբերակով քարոզարշավ անելու գաղափարից, որը, ըստ ՔՊ-ականների, որևէ ձևով իրենց չի օգնելու ընտրվել։
Հիշեցնենք, որ որոշվել է՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։
Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ