Մամուլ 4 տարի առաջ - 08:25 16-02-2022

Ադրբեջանական պատվիրակությունն օրեր անց Հայաստան կգա. ինչ է սպասվում. Ժողովուրդ

. Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երեւանում նիստ կանցկացնեն: Այս թեմային փետրվարի 16-ի համարում անդրադարձել է նաև «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթը տեղեկացել է, որ եվրոպական կառույցի նիստերը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն: «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից «Ժողովուրդը» փորձել է տեղեկանալ՝ ադրբջանական պատվիրականությունը ժամանելու է արդյոք Երեւան: Նա նշել է, որ այս պահին հստակ չէ՝ կգան արդյոք, թե չէ, բայց գալու հավանականությունը մեծ է:

«Ժողովուրդ» օրաթերթի մյուս տեղեկության հետ կապված, թե Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները առանձին ճաշ կամ ընթրի՞ք են ունենալու, Կարապետյանը կտրուկ արձագանքել է. «Նման բան չկա»:
Թերթը նշում է, որ նման ձեւաչափի միջազգային միջոցառումների ժամանակ, բնականաբար, լինում են պաշտոնական բնույթի, բայց առավել մտերմիկ ճաշկերույթներ, հարցն այն է, սակայն, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչերն ինչպես են իրար հետ հաց կիսելու ու բաժակ բաժակի խփելու, իսկ մինչ այդ էլ մի սենյակում կնստեն եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր կքննարկեն:
«Հետաքրքիր զարգացումներ են առջեւում»,- գրել է թերթը։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի