Մամուլ 4 տարի առաջ - 09:13 23-11-2021

Ծխախոտի գինն օրեր առաջ բարձրացել է․ Ժողովուրդ

«Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով:

Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ տուփով «Արարատ» ծխախոտը 740 դրամից թանկացել է՝ դառնալով 790 դրամ: ՀՀ ներմուծվող ծխախոտի գինը բարձրացել է 10-20 դրամով: Օրինակ՝ Winston սիգարետի գինը 570 դրամից բարձրացել է՝ դառնալով 580 դրամ, սուպերմարկետ կա, որտեղ այն 600 դրամ է: Camel-ը 5 դրամով է բարձրացել, Monte Carlo-ն թանկացել է 10 դրամով. այն 400 դրամից դարձել է 410 դրամ:

Ի դեպ, սիգարետի շուկայում ոչ միայն օրեր առաջ են գնային փոփոխություններ տեղի ունեցել, այլ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների 0.5 տոկոս գնաճ»,-գրում է թերթը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ