Արտաքին 7 ամիս առաջ - 19:42 03-02-2026

Իսպանիան պատրաստվում է արգելել անչափահասների մուտքը սոցցանցեր

Իսպանիան կարգելի անչափահասներին օգտվել սոցիալական ցանցերից։ Այսօր Դուբայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ այս մասին է հայտարարել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին։

Սանչեսի խոսքով, երկրի խորհրդարանը պատրաստվում է խստացնել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը՝ նաև քրեական պատասխանատվություն սահմանելով սոցցանցերի ղեկավարների համար։

«Այդ տեխնոլոգիական պլատֆորմների ղեկավարները նաև քրեական պատասխանատվություն կկրեն, եթե անօրինական կամ ատելություն սերմանող բովանդակությունը իրենց ցանցերից չհեռացվի»,- նշել է Սանչեսը։

Իսպանիայից բացի, անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարում է նաև Ֆրանսիայի կառավարությունը։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»