Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:18 02-03-2026

Անչափահասների մուտքը համացանց նույնականացմամբ. գլոբալ միտո՞ւմ, թե՞ քաղաքական վերահսկողություն

Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ անվտանգության խորհրդի՝ փետրվարի 27-ի նիստում քննարկվել է նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանություններն առաջիկայում առաջարկելու են անչափահաս օգտատերերի պարտադիր նույնականացում, այսինքն՝ ինչ-որ մեխանիզմով պետք է ստուգվի՝ օգտատերը չափահա՞ս է, թե՞ ոչ։ Սակայն թե ինչ գործիքակազմով պետք է իրականացվի այդ ստուգումը, դեռ հստակ չէ։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ նման քննարկումները նոր չեն և տեղավորվում են միջազգային գործընթացների շրջանակում։

«Սա գլոբալ թրենդ է։ Սկսվեց Ավստրալիայից, որտեղ անցյալ տարվա վերջից սահմանափակվեց երեխաների մուտքը սոցիալական ցանցեր՝ մինչև 16 տարեկանը։ Հետո մի շարք երկրներ հետևեցին այդ օրինակին՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։ Թուրքիան էլ է պատրաստվում։ Ընդհանուր առմամբ, մոտ տասը երկիր արդեն ընդունել է կամ պլանավորում է նման սահմանափակումներ։ Սահմանված տարիքը հիմնականում 15 կամ 16 տարեկանն է»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այս որոշումները հիմնված են ուսումնասիրությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ սոցիալական հարթակները կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների վրա։ Ի դեպ, ընդդիմադիր դաշտում մտավախություն կա, որ անչափահասների պաշտպանության պատրվակով կարող է ընդլայնվել ընդհանուր վերահսկողությունը՝ հատկապես ընտրություններից առաջ տեղեկատվական դաշտի նկատմամբ։

Այս առնչությամբ Սամվել Մարտիրոսյանն այլ կարծիք հայտնեց․ «Մտավախություն բոլորը կարող են ունենալ։ Բայց նույնիսկ, եթե վաղը նման որոշում ընդունվի, դա չի նշանակում, որ այն անմիջապես կգործի։ Կառավարությունը պետք է ամիսներ շարունակ բանակցի հարթակների հետ՝ օրինակ՝ Facebook-ի կամ Instagram-ի, որ համաձայնության գան մեխանիզմների շուրջ։ Առանց այդ հարթակների մասնակցության, որոշումը պարզապես չի աշխատի։ Դա հաստատ մինչև ընտրություններ իրականացվող բան չէ»։

Փորձագետը նաև չի տեսնում գործընթացի մեջ ակնհայտ քաղաքական ենթատեքստ:

«Եթե նույնիսկ քաղաքական բաղադրիչ կա, ապա ավելի շատ կարող է լինել նախընտրական PR-ի տեսանկյունից, որովհետև շատ ծնողներ իսկապես մտահոգված են երեխաների առցանց անվտանգությամբ,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործընթացը դեռ սկզբնական փուլում է, ապա հավելեց,- շատ երկրներ հիմա հետևում են այն պետություններին, որոնք արդեն ընդունել են նման որոշումներ, որպեսզի հասկանան՝ որքանով է դա արդյունավետ և ինչ արդյունք է տալիս։ Սա դեռ ձևավորման փուլում գտնվող քաղաքականություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան