Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:32 02-02-2026

Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր, սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Մինչ տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը։

Սկզբի համար մեր քաղաքացիներին առաջադրել ենք մի քանի հարցերից բաղկացած թերթիկ, որի օգնությամբ նա կըմբռնի թէ որտեղ են իրեն խաբում պարարվեստի սրտիկները։

Այս ստուգողական թերթիկը (checklist) թույլ կտա ցանկացած քաղաքացու կտրվել քաղաքական լոզունգներից և հասկանալ՝ արդյոք առաջարկվող օրենքը ծառայելու է մարդուն, թե՞ ուղղակի բյուջե լցնելու հերթական միջոց է։

Եթե օրենքի իրավական դրույթներում այս 5 կետերը բացակայեն, ուրեմն գործ ունենք «ֆարսի» հետ։
Քաղաքացու ստուգաթերթ. Իրական ապահովագրություն թե՞ «Կոսմետիկ» պետպատվեր

Ընտրության ազատություն (Մրցակցություն).

Արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ ապահովագրական փաթեթով գնալ ցանկացած հիվանդանոց (թե՛ պետական, թե՛ մասնավոր)։ Եթե պետությունը պարտադրում է գնալ միայն կոնկրետ ԲԿ-ներ, ուրեմն սա ոչ թե ապահովագրություն է, այլ պետական բյուջեի վերաբաշխում «իրենցով» արված հիվանդանոցների միջև։

Սահմանված ժամկետներ (Հերթի երաշխիք).

Օրենքում կա՞ հստակ թիվ, թե առավելագույնը քանի օր կարող եմ սպասել վիրահատության։ Եթե ժամկետը նշված չէ, ապա «տատիկների» օրինակը կմնա բացառություն, իսկ մնացածը կսպասեն տարիներով։

Անհատական թվային հաշիվ (Transparency).
Կարող եմ արդյոք իմ հեռախոսով տեսնել, թե իմ վճարած հարկերից որքան գումար է կուտակվել իմ առողջապահական հաշվին և որքան է ծախսվել իմ բուժման վրա։ Առանց սրա՝ կոռուպցիան անխուսափելի է։

Դեղորայքի ներառում (Full coverage).

Արդյո՞ք ապահովագրությունը ծածկում է նաև ամբուլատոր (տանը ընդունվող) դեղերը։ Եթե վիրահատությունը «ձրի» է, բայց հետո ամսական 100,000 դրամի դեղ պետք է առնեք Ձեր գրպանից, ապա համակարգը կիսատ է։

Անկախ վերահսկողություն (Appeals).
Ու՞մ պետք է բողոքեմ, եթե բժիշկը վատ է բուժել կամ լրացուցիչ փող է ուզել։ Եթե բողոքը պետք է գնա նույն նախարարություն, որը տնօրինում է փողերը, ապա արդարություն չի լինի։

Ինչպե՞ս օգտագործել սա

Երբ հեռուստացույցով կամ սոցցանցերով տեսնեք քարոզչական նյութեր, ուղղակի տվեք այս հարցերը.

«Իսկ ո՞րն է սպասման առավելագույն ժամկետը օրենքով»։
«Իսկ ես կարո՞ղ եմ իմ հեռախոսով տեսնել ծախսված կոպեկները»։
Սա սթափեցնող ազդեցություն կունենա ցանկացած մանիպուլյացիայի վրա։

Շարունակելի

Այսօր պարող տիկինը զմայլված ներկայացնում էր բժիշկների տարբերանշանները , որը պետք է պատրաստ լիներ առնվազն 2025 դեկտեմբերին»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից