Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 23:24 29-01-2026

Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին

Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփին, այս մասին հաղորդում է Newsweek-ը։

ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահից նամակ է ստացել, որում քննարկվում է ուկրաինացի երեխաներին վերադարձնելու և պատերազմից բաժանված ընտանիքների վերամիավորման գործընթացը։

«Նա ինձ պատասխան նամակ է գրել։ Իմ ներկայացուցիչը կապի մեջ է ռուսական կողմի հետ, և մենք դեռ աշխատում ենք ավելի շատ ընտանիքների վերամիավորման ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ նախագահի կինը։

Չնայած Մելանյա Թրամփը բառացիորեն չի հրապարակել նամակի բովանդակությունը կամ չի բացահայտել կոնկրետ պայմանավորվածությունները, նա զգուշավոր լավատեսություն է հայտնել այս բանակցությունների արդյունքի վերաբերյալ։