Ավելին 1 ամիս առաջ - 18:00 08-10-2026

Մելանյա Թրամփի աշխատակազմը ծաղրել է Թոմ Քրուզին՝ նրա ֆիլմի ձախողումից հետո

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի աշխատակազմը հրապարակային համեմատություն է արել Թոմ Քրուզի նոր՝ «Digger» ֆիլմի և Մելանյա Թրամփին նվիրված «MELANIA» վավերագրականի կինովարձույթների միջև։

Առաջին տիկնոջ աշխատակազմի ներկայացուցիչ Մարկ Բեքմանը X-ում նշել է, որ «MELANIA»-ն մեկ կինոթատրոնի հաշվով զգալիորեն ավելի մեծ եկամուտ է ապահովել, քան «Digger»-ը։

Թոմ Քրուզի և ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Digger»-ը առաջին հանգստյան օրերին ամբողջ աշխարհում հավաքել է մոտ 20 մլն դոլար, որից շուրջ 8 մլն դոլարը՝ ԱՄՆ-ում։ Ըստ Deadline-ի՝ սա Քրուզի կարիերայի վատագույն կինովարձութային մեկնարկն է։

Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 3000 կինոթատրոններում, իսկ CinemaScore-ում ստացել է «C» գնահատական։ Ֆիլմի արտադրության բյուջեն, ըստ ստուդիայի, կազմել է 125 մլն դոլար, իսկ երրորդ կողմի գնահատականներով՝ մոտ 150 մլն դոլար։ Մարքեթինգային ծախսերի հաշվառմամբ՝ ընդհանուր կորուստները կարող են հասնել 150 մլն դոլարի։

Միևնույն ժամանակ, «MELANIA» վավերագրական ֆիլմը, ցուցադրվելով ավելի քան 1500 կինոթատրոններում, բացման ընթացքում վաստակել է 16,7 մլն դոլար։ Այն գրանցել է վերջին տասը տարվա ընթացքում վավերագրական ֆիլմի լավագույն բացումներից մեկը։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով