Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 27-01-2026

Զոհվածների հիշատակը պետք է վառ պահենք՝ հիշելով, հարգելով, գնահատելով․ հարցում

2020 թվականի սեպտեմբերի 27-ի լուսաբացին՝ 07։10-ին, տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին, որը երբեք չի մոռացվի՝ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել։

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը պաշտոնապես 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ կորած են 2 տասնյակից ավելի զինվորական և քաղաքացիական անձինք։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ պետք է անել զոհվածների հիշատակը վառ պահելու համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ զոհվածներին հիշելով պետք է վառ պահել նրանց հիշատակը, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Հիշելով, հարգելով, գնահատելով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ յուրաքանչյուրն իր չափով հիշում է զոհվածներին։ «Ամեն մարդ իրա չափով հիշում ա, ինչ կարանք, որ ինչ անենք։ Հայրենիքի համար զոհվել են, ինչ պիտի անենք, մենք էլ հո հետևի չենք զոհվելու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի պնդմամբ էլ՝ ամեն անգամ Եռաբլուր գնալուց հետո չի կարողանում նույնիսկ ուտել։ «Ես որ գնում եմ Եռաբլուր, գալիս եմ մի շաբաթ ո՛չ ուտում եմ, ո՛չ խմում եմ, ո՛չ էլ խոսում եմ։ 5000 երիտասարդ ընտանիք, պատկերացնում ես դու, ավելի լավ ա շուտ մեռնեմ, էլ չգնամ Եռաբլուր»,- ասաց նա։

«Հիշատակը մոռացել են, սրանց պետք ա հեռացնել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան