Ներքին 4 ամիս առաջ - 20:23 13-03-2026

«Սպիտակ մազերդ հարգելով ենք բաց թողնում». Արտաշատ տանող ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել ու գետնին են պառկեցրել 70-ամյա վարորդին․ նրա որդին պարզաբանում է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ն․-ն փորձում է հասկանալ, թե վերջիվերջո ովքեր են երեկ՝ մարտի 12-ի երեկոյան իր հայրիկին մեքենայից իջեցրել, պառկեցրել գետնին և փորձել ձերբակալել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ն․-ն պատմեց․ «Երեկ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, 70-ամյա հայրս՝ Սլավիկ Ն․-ն, Երևանից դեպի Արտաշատ վերադառնալիս է եղել իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով։ Ճանապարհին՝ Մխչյան գյուղի հատվածում, երկու մեքենա են մոտեցել նրա ավտոմեքենային․ մեկը՝ դիմացից, մյուսը՝ հետևից, և հայրս կանգնել է։

Այնուհետև այդ մեքենաներից դուրս են եկել մի քանի անձինք, հարվածներ հասցրել մեքենային, դիմապակուն, հայրիկիս քաշելով իջեցրել մեքենայից, պառկեցրել ասֆալտին և հարցրել, թե ում է նա տեղափոխել իր ավտոմեքենայով։ Հայրս պատասխանել է, որ ոչ մեկի։ Նորից են հարցրել, թե ճանապարհին ում է իջեցրել, հայրս կրկին ասել է, որ ոչ մեկի։ Այնտեղ գտնվող անձանցից մեկը ասել է՝ «հաստատ «Opel» է եղել, բայց երևի ինքը չի եղել», և այդպես էլ թողել են ու հեռացել։ Վերջում քաղաքացիական հագուստով մի անձ մոտեցել է և ասել՝ «սպիտակ մազերդ հարգելով ենք քեզ բաց թողնում»։ Հայրս շատ է վախեցել և մինչև հիմա շոկային վիճակում է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին