Մամուլ 9 ամիս առաջ - 09:03 24-01-2026

Նոր մարմին է ձեվավորվել Կրեմլում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Հայաստանի գծով կուրատորը դեռեւս անցած տարվա գարնանից, ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի ուղղությունները:

Տեղեկացանք, սակայն, որ նրան առընթեր նոր կոմիտե է նաեւ ձեւավորվել, որը պետք է առավել համապարփակ զբաղվի Հայաստանի հարցերով։ Չի բացառվում, որ այս որոշումն ընդունել են ի պատասխան ՀՀ իշխանությունների որդեգրած հակառուսական պայքարին, որը տարվում է «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տակ: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ընտրություններից առաջ որոշել է մեծ գումարներ կպցնել Արեւմուտքից` հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար, եւ համախմբել Ռուսաստանը մերժող, Ռուսաստանից կտրվելու գծի կողմնակիցներին, ուստի, ընտրություններին մոտենալուն զուգահեռ, ավելի հաճախ են խոսելու այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է վարում` ընդդիմադիր ինչ-որ շրջանակների իշխանության բերելու միտումով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ