Արտաքին 5 տարի առաջ - 10:24 02-10-2021

Կրեմլում մեկնաբանել են Միխայիլ Սահակաշվիլիի կալանավորումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյոք Մոսկվային զարմացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ իրադարձությունների զարգացումը, որին ձերբակալել են Վրաստանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ չի հետաքրքրում նրա ճակատագիրը»,- ասել է Պեսկովը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 1-ին հաղորդել էր, որ Սահակաշվիլին ձերբակալվել է իրավապահների կողմից:

Վրաստանի նախկին նախագահը հայրենիք վերադառնալու մասին հայտարարել էր հոկտեմբերի 1-ի առավոտյան: Նա հայտնել էր, որ ժամանել է Բաթումի, իսկ կիրակի պատրաստվում է մեկնել Թբիլիսի: Իր ժամանումը հաստատելու համար Սահակաշվիլին Facebook-ում տեսանյութ էր տեղադրել, որում երևում է, որ նա վրացական ափամերձ քաղաքի ճանապարհին է:

Վրաստանում նախկին նախագահը հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով, երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերադառնալու դեպքում Սահակաշվիլին կհայտնվի բանտում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ