Արտաքին 5 տարի առաջ - 11:50 14-09-2021

Պուտինն ու Ասադը բանակցություններ են վարել Կրեմլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում, բանակցություններ են վարել Կրեմլում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ասադը Մոսկվա է ժամանել չնախատեսված այցով:

«Շատ ուրախ եմ, որ կրկին ողջունում եմ Ձեզ Մոսկվայում: Եվ առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Ձեզ վերջին տարեդարձի կապակցությամբ: Եվ, իհարկե, այս անգամ անձնական ձևաչափով ՝ նախագահական ընտրությունների շատ լավ արդյունքի առթիվ», - ասել է ՌԴ նախագահը:

Հանդիպման ընթացքում Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի նախագահը շատ բան է անում՝ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանի նախագահը նաև խնդիր է անվանել առանց երկրի իշխանությունների թույլտվության Սիրիայում օտարերկրյա զորքերի առկայությունը: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի «ոտքի կանգնեցնել» սիրիական ժողովրդին:

Ռուս առաջնորդը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են ժողովրդի վստահության մասին: Սիրիայի նախագահն իր հերթին ռուսաց լեզվով շնորհակալություն է հայտնել Պուտինին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ