Երևան +21°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:47 06-10-2021

Ալիևը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Հայաստանի հետ ԵՄ միջնորդությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո իր երկիրը կցանկանար «շրջել այս էջը» և բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման վերաբերյալ՝ Եվրամիության միջնորդությամբ:

Ինչպես հայտարարել է Ալիևը, որին հղում է անում haqqin.az-ը, այս գործընթացը մասամբ արդեն սկսվել է:

Ավելի վաղ Ալիևը հայտնել է, թե ինչ պայմաններով կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ամենից շատ դիտված