Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սամարղանդում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։