Ներքին 8 ամիս առաջ - 17:40 23-01-2026

Հ2-ին 1 մլն 200 հազար դրամով տուգանելու մեջ միտում եմ տեսնում․ Շավարշ Գևորգյան

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 1.200․000 ՀՀ դրամի տուգանք է սահմանել «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ին՝ 2025թ․ դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածների համար, որտեղ, ըստ Հանձնաժողովի, տեղ են գտել գռեհկաբանություն և հայհոյախոսություններ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց Հ2 հեռուստատեսության լրատվական բաժնի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ: Նա նշեց, որ անձամբ չի ուսումնասիրել հարցը խորությամբ, բայց համաձայն չեն դրա հետ:

«Մենք, իհարկե, համաձայն չենք տուգանքի հետ և պատրաստվում ենք բողոքարկել՝ ապահովելով համապատասխան ընթացակարգը։ Իմ անձնական կարծիքով՝ որոշումը կարող է միտում ումենալ, ուղղված լինել հենց հեռուստաընկերությանը, բայց իրավաբանները աշխատում են, և ամեն ինչ կգնա համապատասխան ընթացակարգով»,- ասաց Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին