Ներքին 6 ամիս առաջ - 15:31 13-01-2026

Երևանի բոլոր դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելվել է

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: Այս մասին շուրջ մեկ ամիս առաջ հայտնել էր Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանը նշել էր, որ դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:

«Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ»,- նշված է հաղորդագրությունում։

Oragir.News-ը հարցում էր ուղղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմնավորմամբ չի կիրառվել հեռախոս օգտագործելու սահմանափակումը մնացած 8 դպրոցներում։

Նաև խնդրել էինք նշել, թե որոնք են այն 8 դպրոցները՝ ներկայացնելով համապատասխան ցանկը։

Քաղաքապետարանի տրամադրած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Երևանի ենթակայությամբ գործող 151 դպրոցներից սույն թվականի հոկտեմբերին հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ խելացի սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների սահմանափակման միասնական մոտեցման ներդրման համապատասխան կարգավորումներ էին ամրագրվել 143 դպրոցների ներքին կարգապահական կանոններում, 8-ում մշակվել էր փաստաթուղթը՝ առաջիկա նիստերի շրջանակում ներկայացնելու դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը, քանի որ համաձայն գործող իրավակարգավորումների՝ դպրոցների ներքին կարգապահական կանոնները հաստատվում են դպրոցների կառավարման կոլեգիալ մարմինների՝ խորհուրդների կողմից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայում խելացի սարքավորումների սահմանափակման կարգավորումներն ամրագրված են Երևանի ենթակայության բոլոր՝ 151 դպրոցներում»:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ձեզ գուցե հետաքրքրի