ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր՝ հունվաի 9-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը չի կարողացել ավարտին հասցնել նախկին ղեկավարության կողմից սկսված 12,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։ Նակին պաշտոնյան հավաստիացրեց, որ իրենք կարող էին հաջողությամբ ավարտել ներդրումային ծրագիրը։
Նախկին պաշտոնյան պատասխանեց նաև Էջմիածնում հոսանքազրկումների հետ կապված հարցին, նշելով, որ ինֆորմացիա ունի, սակայն չի կարող մեկնաբանել։ «Ունեմ ինֆորմացիա, բայց 100 տոկոսանոց չէ, չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Դավիթ Ղազինյանը։
Նա նաև անդրադարձավ «Մեր ձևով» շարժման նախաձեռնած ստորագրահավաքի ընթացքին, նշելով, որ չեն ուզում մեծ ռեսուրս դնել ստորագրահավաքի վրա, որ այն բնական լինի։