copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:59 26-06-2025

Հոսանքազրկման պատճառով արդարադատության նախարարության գործակալությունը չի սպասարկելու քաղաքացիներին

Հայաստանի արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հունիսի 26-ին չի սպասարկի քաղաքացիներին:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ բնականոն աշխատանքը չկատարելու պատճառը հոսանքազրկումն է:

«Հոսանքազրկման պատճառով ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն (Կոմիտասի պող., 49/3) այսօր չի կարողանալու իրականացնել իր բնականոն աշխատանքը և սպասարկել քաղաքացիներին»,- նշում են կառույցից՝ ներողություն խնդրելով ստեղծված անհարմարության համար: