Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին՝ որպես ֆինանսական գործընկեր
copy image url

Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին՝ որպես ֆինանսական գործընկեր

Ներքին 1 շաբաթ առաջ - 13:21 15-04-2025
Ֆասթ Բանկը ս․թ․ ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։ Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ, որոնց մեկ հարկի տակ էր հավաքել «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով քննարկումը։

SPRING PR ընկերության կողմից կազմակերպված ֆորումի շրջանակներում Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը վարել է պանելային քննարկումներից մեկը՝ «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմայով։ Մասնակիցները խոսել են ամպային հարթակների, թվային ակտիվների, տվյալների բազաների, արհեստական բանականության և ոլորտի միտումների մասին։

Քննարկման մասնակիցներից ArenaVS-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, DeGameFi-ի հիմնադիր Միխեիլ Դիդեբուլիձեն կարծիք է հայտնել, որ առաջիկայում մարդիկ ֆիատ արժույթից ամբողջությամբ անցում կկատարեն կայուն թվային արժույթների․

«Կարծում եմ՝ իսկապես կապիտալի մեծ հոսք կա։ Նույնիսկ շատ ընկերություններ կան, որոնք փորձում են թոքենիզացնել իրենց ակտիվները, ֆինանսական հաստատություններ գնալու փոխարեն նրանք կարող են նաև քրաուդ ֆոնդերի միջոցով ավելի ցածր տոկոսադրույքներով գումարներ ներգրավել», - ասել է Միխեիլ Դիդեբուլիձեն։

Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կանխատեսել է, որ արհեստական բանականությունը, բլոկչեյն ու թվային ակտիվների համադրությունը մեծ ազդեցություն են թողնելու ֆինանսական ոլորտի վրա։ Խոսվել է նաև այդ տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների գաղտնիության և ապահովության մասին։ Amazon Web Services-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Իննա Օժոգինան հավաստիացրել է, որ ամպային հարթակներն այդ առումով ապահով են, և նրանք նույնիսկ արդեն համագործակցություն ունեն բանկերի հետ։

Նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործել նաև մարդասիրական ոլորտ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն պատմել է, որ Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ խնդրել է իրենց օգտագործել էլեկտրոնային դրամապանակ․

«Մենք սկսեցինք կարիքավորներին փոխանցել գումար միայն սննդի համար, նրանք չեն կարող գնալ և այդ գումարը կանխիկացնել։ Հիմա նախագծում ենք բոլոր սոցիալական նպաստները, դեղամիջոցների գումարը, առողջապահության ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցել հենց այդ միջոցով։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում, մենք դեռևս բլոկչեյն չենք հասկանում, բայց վստահ եմ, որ ժամանակին դա էլ կներգրավենք», - ասել է Նաննա Սկաուն։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի տաղավարում ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի, ինչպես նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը

Ձեզ գուցե հետաքրքրի