Հայ-ադրբեջանական խաղաղությունն ու «ռևանշիստները», Ուկրաինան կորցնում է Կուրսկը․Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:16 11-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 11-ի միջազգային կարևոր լուրերը:

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ընթանում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման և մասնակի հրադադարի վերաբերյալ ուկրաինական առաջարկի մասին:
Սեղանի գլխավերևում նստել են Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու արտգործնախարարը։
ԱՄՆ-ն ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ուկրաինական կողմից նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն է, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Երմակը հանդիպումից առաջ ընդգծել է, որ Ուկրաինան ԱՄՆ պաշտոնյաների հետ այսօրվա բանակցություններին «շատ բաց» է տրամադրված։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է նախարարների կաբինետի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով մարտի 5-ի հանդիպումը:
«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները»,- ասել է նա։
Նշենք, որ մարտի 5-ին տեղի է ունեցել Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը տեսակապի միջոցով մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին