Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:13 01-04-2025

Թուրքիան F-35 կործանիչներ չի ստանա, Թրամփը սպառնում է, Ուկրաինան բանակցում է. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 1-ի միջազգային կարևոր լուրերը:

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է մի շարք վիճահարույց օրենքներ, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքը, որն ամերիկյան FARA-ի նմանօրինակն է։
«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանը քրեական օրենսգիրք է վերադարձրել «Պետական դավաճանության» մասին հոդվածը, որը չեղարկվել էր 2007 թվականին։
Այսօր ընդունված օրենսդրական փոփոխություններից մեկով արգելվում է արտասահմանյան ֆինանսավորումը հեռուստառադիոընկերությունների համար:
«Վրացական երազանքի» կողմից վերահսկվող խորհրդարանը նաև փոփոխության է ենթարկել «գենդերային հավասարության մասին» օրենքը՝ այն մասնավորապես վերանվանվանելով «կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։
«Ուկրաինական կողմը տրամադրված է կնքելու փաստաթուղթ, որը կհամապատասխանի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին: Մենք նաև կարծում ենք, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է հզոր, խոշոր ամերիկյան բիզնեսների հետագա ամրապնդում, ներդրում է Ուկրաինայի անվտանգության ենթակառուցվածքում»,- հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։
Սիբիգան հավաստիացրել է՝ Կիևը կաշխատի ամերիկացի գործընկերների հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից։ Թրամփը սպառնացել էր՝ Զելենսկին «մեծ խնդիրներ» կունենա, եթե դուրս գա գործարքից։
Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն, իսկ ավելի վաղ էլ դժգոհել էր, թե ԱՄՆ-ը շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան