Դատախազը ազատվել է, կոմպրոմատ են հավաքում, Արցախի հույս կա, Փաշինյանը չի էլ շնորհավորել․ Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել։ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի․ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Գյումրի կատարած այցից հետո ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել՝ կոմպրոմատներ հավաքել ընդդիմախոսների շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ:
Օրաթերթը նաև գրում է․ 754 հազար 839 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել 69.000-ը։
Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը չի աջակցում նոր Սահմանադրության ընդունման գաղափարին․ գրում է «Փաստ» օրաթերթը։
Օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն՝ Բադալյան եղբայրների բիզնեսներից չորսը 1000 խոշոր հարկատուների ցանկում են։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:
Հրապարակ օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ։ Վերջինս կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ «Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամու պես եկավ, քամու պես հեռացավ»,- օրաթերթի հետ զրույցում պատմել է փարաքարցի մի կին։