Մեղադրող դատախազը՝ պաշտոնյա, ՍԴ-ում լուրջ քննարկումներ են, Գյումրիում ֆորս մաժոր է սպասվում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Կորյուն Սերոբյանին: Վերջինս նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է։
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1,5%․ հայտնում է օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են: Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Հրապարակ օրաթերթը գրում է․
ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու մասին հարցը։
Օրաթերթի տեղեկություններով Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողներն այժմ բանակցում են «Նեթֆլիքս» ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ` նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաեւ հիմա։ Վարչությունների, բաժինների պետեր են փոխվել ՔԿ-ում: Կոմիտեից փոխանցում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համերկրացիներին` լոռեցիներին․ հայտնում է Հրապարակ օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է, ըստ պաշտոնական հաղորդման, գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Հունվարին Դավոսում Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե ինքը հույս ունի, որ կհաջողվի հնարավորինս շուտ ավարտել վիզաների ազատականացման մասին բանակցությունները և ստորագրել փաստաթուղթը։

Օրաթերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
15:11 Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում
15:22 Ես ինձ չեմ ների, եթե իմ թոռները Շուշիին տուրիստի աչքերով նայեն. Կարապետ Պողոսյան
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
18:52 Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան