Ավելին 1 տարի առաջ - 10:13 09-05-2025

Արու ծովաձին կարող է լույս աշխարհ բերել մինչև 2000 ձագ. Sydney News

Ծովաձիերը ու խողովակաձկները բացառիկ կենդանիներ են, քանի որ հենց արուներն են հղիանում և ծննդաբերում։ Արու ծովաձին իր պոչի վրա ունի հատուկ պարկ, որը համարժեք է էգ կաթնասունների արգանդին։ Այդ պարկում զարգանում են սաղմերը։

Հղիության ընթացքում արու ծովաձին ձագերին ապահովում է սննդանյութերով և թթվածնով՝ օգտագործելով կաթնասունների հղիության նույն գենետիկական հրահանգները։ Ծննդաբերության պահին նա ակտիվ մկանային շարժումների միջոցով լույս աշխարհ է բերում ձագերին, որոնց թիվը կարող է հասնել մինչև 2000-ի։

Այս եզակի կենսաբանական երևույթը ծովաձիուն դարձնում է բացառիկ կենդանի՝ ընտանիքի և սերնդի շարունակության յուրահատուկ ունակությամբ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie