Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 18-11-2022

Նախորդ գլխավոր դատախազը դհոլ էր նվագում․ հիմա, այս մեկը, բալետ է պարում. հույս ունեմ, որ ավելի մեղմ գործիքակազմ կլինի. Ռոբերտ Հայրապետյան

Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ կիսում է այն տեսակետը, որ 2018 թվականի հեղափոխությունը «անպատժելիության հեղափոխություն էր», քանի որ այդ ժամանակ հանրությանը հրամցնում էին, որ դու ազատորեն կարող ես անել այն, ինչը նախկինում չես արել՝ մտավախություն ունենալով, որ դրա համար կարող ես ձերբակալվել կամ կալանավորվել: Սկսած այն ժամանակվա պատգամավորների հեռախոսահամարները հրապարակելուց մինչև շտապօգնության մեքենայի դիմացը փակել և թույլ չտալ ծանր հիվանդին տեղափոխել։ Փաստաբանը նաև հիշեցրեց արագաչափերը ներքնազգեստներով փակելը, մեքենաների կամայական կայանելը, մեկ տարեկան երեխայի զոհվելը՝ ավտովթարից և այլ միջադեպեր, որոնք բոլորը նա համարում է այդ օրերեի ամենաթողության արդյունք:

«Եթե հետ նայենք, 2018-22 թթ․ նախորդ գլխավոր դատախազի պաշտոնավարողը լավ դհոլ էր նվագում, ես իր պաշտոնավարումից կարող եմ հիշել միայն այն, որ «Մարտի 1»-ի գործով արդարացման վճիռների հասավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասով, այլ բան այդ մարդու 4 տարվա գործունեությունից չեմ հիշում : Հիմա, այս մեկը, դհոլ չի նվագում, բալետ է պարում. հույս ունեմ, որ ավելի մեղմ գործիքակազմ կլինի: Հաշվի առնելով բալետի ռոմանտիկ վիճակները, միգուցե քրեական քաղաքականություն մի քիչ փոխվի»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Փաստաբանը նշեց, որ վերջին 15 օրվա մեջ չի եղել օր, որ լրահոսում չտեսնի ինքնասպանության դեպք։ «Օրինակ, ԱԱԾ-ն պարզո՞ւմ է, արդյոք, Հայաստան է ներթափանցել ինչ-որ քայքայիչ աղանդ, որի մեջ մտնելով դիմում են ինքնասպանության։ Չի արվում նման բան, որը բացառել չենք կարող։ Կամ սպանությունների թիվը, Պեմզաշենի մասին ենք խոսում,առհասարակ, հանցագործությունները կանխելու ուղղությամբ որևէ գործողություն այդ վարչությունը չի ձեռնարկում։

Ունենք ՍԴ, որը վերածվել է իշխանական դուքյանի: Ես չեմ կարծում, որ այլևս կա ինչ-որ մեկը, որ ՍԴ-ի հետ հույսեր կապի. Վահե Գրիգորյան, Սեդա Սաֆարյան կամ ակնհայտ քաղաքական արիշ-վերիշների մեջ գտնվող անձինք, հիմա դարձել են բարձր դատարանի դատավոր: Կամ՝ ԲԴԽ-ն, որը պետք է զբաղվի դատավորների բարեվարքությամբ, հիմա ղեկավարում է մի մարդ, ով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից էր, մինչև պաշտոն ստանալը անընդհատ խոսում էր նախկիններից և որ պատելիությունը պետք է խստանա, ի վերջո, մարդ, ով հայտնի է իբրև Նիկոլ Փաշինյանի նկարով հրապուրվող պաշտոնյա: Կամ՝ իրավաբան-գիտնականի պաշտոնը ԲԴԽ-ում զբաղեցնում է մի աղջիկ, ով գիտության հետ աղերս որևէ ձևով, չի կարող ունենալ. Կարեն Անդրեասյանի հետ՝ ՄԻՊ-ից մինչև արդարադատության նախարար՝ հպարտորեն եկել է: Ես տեսել եմ այդ կնոջ ագրեսիվ վերաբերմունքը և մասնագիտական տկարությունը, երբ արդարադատության նախարարի խորհրդական եղած ժամանակ ԲԴԽ-ում պաշտպանում էր նախարարության ներկայացրած միջնորդությունները. այդ մարդը ո՞նց կարող է օբյեկտիվորեն քննի որևէ դատավորի վարք»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը և հավելեց, որ այս ամբողջ ողբերգական իրականության մեջ փորձում են ինչ-որ բան ակնկալել։



Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։