Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
copy image url

Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 22:51 08-05-2025
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 8-ի առավոտն իմ հիշողության մեջ միշտ առանձնահատուկ է։ Ուղիղ 33 տարի առաջ՝ 1992-ին, դպրոց էի գնում, երբ ռադիոյով հնչեց այն լուրը, որ ամբողջ կյանքում մնաց հիշողությանս մեջ. «Մերոնք մտան Շուշի»։

Դեռ 7 տարեկան էի՝ երկրորդ դասարանում, չհասկացա՝ ինչ է տեղի ունենում, բայց երբ այդ լուրին հաջորդեցին հայրենասիրական երգերը, ներսումս մի ճնշող, բայց ուրախ թրթիռ առաջացավ։ Մի բան պարզ էր՝ ինչ-որ մեծ բան է կատարվել։ Այդ զգացողությունն ամբողջ կյանքում մնաց ինձ հետ, և տարիներ անց միայն սկսեցի գիտակցել՝ թե իրականում ինչ է տեղի ունեցել։

«Противника не вижу»՝ այս բառերն է ասել Վալերի Չիթչյանը ռադիոկապով Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին. դա 1992-ի մայիսի 8-ի առավոտն էր, բայց Սերժ Սարգսյանը այդ մասին լռեց՝ 30 տարի, մինչև որ հրապարակայնորեն խոսեց։ Ավելին՝ միայն 25 տարի անց, մեզ հասու դարձավ մի կարևոր փաստաթուղթ, որի վրա գրված էր «Утверждаю»՝ Սարգսյանի ստորագրությամբ։ Դա «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանն էր՝ մի գործողություն, որը ոչ միայն փոխեց ժամանակակից պատմության ընթացքը, այլև դարձավ հաղթանակների շքերթի սկիզբ։

Սրանք լոկ պաթոս չեն, սրանք պատմական փաստեր են։ Բայց այսօր, երբ անցել են տարիներ, ժամանակն է նաև սթափ գնահատելու, թե ինչպես են նույն այդ հաղթանակների ու բանակաշինության գործընթացի մարդիկ՝ նրանք, ովքեր երրորդ հանրապետության պաշտպանական ողնաշարն են ձևավորել, պիտակավորվում «բանակը թալանողներ» անվան տակ։ Ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը, դարեր շարունակ ազգային բանակ չունենալով, հանկարծ ունեցավ մի ամբողջական պաշտպանական համակարգ, ու հիմա այդ համակարգի հիմնադիրներն են դարձել «մեղավորներ»։ Սա միտումնավոր ջնջում է՝ ազգային հաղթական կենսագրության դեմ։

Նիկոլն իր քաղաքականության մեջ մերժեց ոչ միայն այդ հիշողությունները, այլև դրանց բովանդակային հիմքը։ «Մայիսյան Եռատոնը» հանվեց տոնացուցակից ու փոխարինվեց «Քաղաքացու օր» կոչվող արհեստական, բովանդակազուրկ, գրեթե գեհենական տարօրինակությամբ։ Երբ պատմական հիշողությունը խանգարում է իշխանությանը, նա փորձում է այն փոխարինել մոռացությամբ։

Նույն անձը՝ իր զուգընկերուհու հետ միասին, այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ ամենքիս մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը։ Նպատակը պարզ է՝ մթագնել անցյալը, թուլացնել կամքը, ջնջել հաղթանակի զգացողությունը։ Բայց իրական հաղթանակը ոչ միայն պատերազմով է, այլ նաև հիշողությամբ։

Երբ մեկը բացահայտ ասում է՝ «30 տարի կեղծիքով եք մարդկանց պահել»՝ ակնարկելով, թե երկիրը սիրելը կեղծիք է, դա արդեն մերկացնող խոստովանություն է։ Այդ մարդը ոչ թե չի հասկանում հաղթանակը, այլ ուղղակի չի հավատում դրան։ Եվ այդպիսին երբեք չի կարող ոգեշնչվել հաղթանակով։ Նա դրանից վախենում է։

Բայց նույնիսկ մոռացության քարոզով հնարավոր չէ խլել ապրածը։ Շուշիի առավոտը ապրում է հազարավոր մարդկանց հիշողության մեջ, և այսօր՝ երբ հիշողությունը ճնշվում է, այն վերածվում է դիմադրության, իսկ հպարտ հիշողությունն այսօր քաղաքական հստակություն է պահանջում։

Այսօր պայքարը միայն հիշողության համար չէ։ Սա պայքար է նրանց դեմ, ովքեր ուզում են ջնջել ազգային արժանապատվության փորձառությունը՝ մեր հաղթանակները դարձնելով անտես, մեր բանակը՝ անիմաստ, մեր տոները՝ անփառք։ Իսկ ով չի ընդունում այդ հաղթանակները, նա չի ընդունում նաև պետությունը։ Այդ պատճառով է, որ նրանք, ովքեր փորձում են մեզնից խլել ապրածի արժանի հպարտությունը, չեն կարող ներկայացնել այս ժողովրդին։ Մայիսի 8-ի լուսաբացը ապրածները դա թույլ չեն տա։

Հիշողությունը պիտի վերածվի գործի՝ ոչ միայն որպես ոգեղեն դիմադրություն, այլ որպես քաղաքական պահանջ՝ արժանապատվության վերականգնման»։

Ամենից շատ դիտված

16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
12:52 Նոր Նորքի թաղապետը Չախոյանին բարձր վարձատվությամբ աշխատանք է առաջարկել և մերժում ստացել