Ներքին 8 ամիս առաջ - 20:51 26-12-2025

Հեշտ չի լինելու, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է կայացել բուժհաստատությունների ղեկավարների հետ` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման թեմայով:

Այս մասին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Նախ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի, մեր ոլորտի համար կարևոր այս փուլի մեկնարկի առթիվ, որի կայացման ճանապարհը, իհարկե, հեշտ չի լինելու. այո՛, կլինեն և՛ ընթացիկ, և՛ նոր խնդիրներ, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու և լավագույն ծառայություները մեր քաղաքացիներին մատուցելու: Այս բարեփոխումն իրականություն է դարձել նաև հանրության բնական պահանջի և մեր համակարգի նկատմամբ վստահության հիման վրա»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում բուժկենտրոնների ղեկավարների հետ քննարկվել են բուժօգնության կազմակերպման ընթացիկ հարցեր, կարևորվել է քաղաքացիների հետ հաղորդակցության ապահովումը:

Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև դրա գործնական կիրառման ընթացքում հնարավոր խնդիրների առաջացումը` կիրականացվի շարունակական մշտադիտարկում, կապահովվի հետադարձ կապ, իսկ ծագող խնդիրներին տեղում լուծում տալու համար բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումները կլինեն ամենամսյա։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»