Ներքին 5 ամիս առաջ - 17:38 23-12-2025

Մասիս համայնքի մանկապարտեզները կլինեն անվճար. համայնքապետ

Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են ԱՆՎՃԱՐ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։

«Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»,– հավելել է նա։