Ներքին 4 տարի առաջ - 23:05 07-02-2022

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մանկապարտեզները հիմնանորոգվում են

Շուրջ մեկդարյա պատմությամբ մայրաքաղաքի հ. 23 մանկապարտեզը մեկն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող նախակրթարաններից: Ծրագիրն ընդգրկում է 29 մանկապարտեզ, որից 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ կարվեն:

«Տեղումների ժամանակ տանիքից միշտ կաթում էր, անմխիթար վիճակում էին նաև պատուհանները: Սանհանգույցների ու ջրագծերի խնդիրը ևս բավական լուրջ էր»,- նշում է հ. 23 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովակիմյանը:

Այս պահին միաժամանակ շինարարություն է 8 մանկապարտեզում: Առաջին հերթին շենքերն ամրացվում են:

Հիմնանորոգվող բոլոր մանկապարտեզները նաև ջերմամեկուսացվում են: Ամեն մանկապարտեզ կունենա արևային վահանակներ, արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ:

«Ձմռան ամիսներին 1 մլն դրամից ավելի մենք ծախսում էինք գազի, գրեթե նույնչափ՝ հոսանքի համար: Երևանի էներգարդյունավետության ծրագրի շնորհիվ էապես կնվազի ծախսը, իսկ խնայված միջոցները կուղղվեն նյութատեխնիկական հագեցվածությանը»,-ընդգծում է Երևանի հ. 47 մանկապարտեզի տնօրեն Գոհար Աշուղաթոյանը:

Աջափնյակի 16-րդ թաղամասի հ. 49 մանկապարտեզում աշխատանքներն ավարտական փուլում են: Այստեղ տանիքի կաթոցներից պաշտպանվելու համար առաստաղին փակցված ամպիկներն այլևս պետք չեն գա: Տանիքից մինչև կոյուղագիծ ամեն ինչ նոր է կառուցվել: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, մի մասը՝ դրամաշնորհ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի արևելյան գործընկերության նախագծի, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ինչպես նաև համայնքի միջոցներով:

Այս տարի կմենկարկի ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգումը:

Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն ունի նաև բնապահպանական կարևոր նշանակություն. իրականացվող միջոցառումների շնորհիվ կնվազի ածխաթթու գազի արտանետումը: Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան հիմնանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին