Ներքին 2 տարի առաջ - 22:15 29-08-2024

Հիմնանորոգված մանկապարտեզները կլինեն ավելի հարմարավետ և ընդարձակ

Անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող մի շարք մանկապարտեզներ ամբողջությամբ հիմնանորոգվում, իսկ մի մասը վերանորոգվում են։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոր չափորոշիչներին համապատասխան կառույցներն առավել հարմարավետ և ընդարձակ կլինեն: Հիմնանորոգված նախակրթարանները կունենան նոր խմբասենյակներ ու հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել: Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքների համար։

Շենքերի ներքին և արտաքին հարդարման ավարտից հետո կմեկնարկեն բակերի բարեկարգման և մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները։ Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նկուղային հարկն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի որպես ապաստարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին